...

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս պարզել, թե ինչ չափի բիոմաքրման կայան է հարկավոր:

Բնակելի տան համար չափը կախված է ընտանիքի անդամների քանակից։ Ընկերության համար` պետք է իմանանք աշխատողների քանակը և ջրի սպառման չափը: Զանգահարե՛ք, և մեր խորհրդատուն կօգնի Ձեզ:

Արդյո՞ք բիոմաքրման կայանը տհաճ հոտ ու ձայն ունի:

Ոչ, կայանն աշխատում է առանց աղմուկի և չունի հոտ՝ ի տարբերություն հորատանցք ջրհորի։

Հարկավո՞ր է լրացուցիչ խնամք բիոմաքրման կայանին։

Ոչ, այն չի պահանջում ամենօրյա խնամք: 2-3 տարին մեկ հարկավոր է նստվածքի տիղմի մաքրում, սակայն, այս ծառայությունը մենք կտրամադրենք, և ստիպված չեք լինի ժամանակ կորցնել:

Որքա՞ն ժամանակ է հարկավոր բիոմաքրման կայանի տեղադրմանը:

Տեղադրումը տևում է 1-2 օր՝ կախված գրունտի դժվարությունից։

Որքա՞ն արժե բիոմաքրման շահագործումը:

Կայանը օրական սպառում է մինչև 2 կիլովատ էլեկտրաէներգիա, որն արժե մոտավորապես 70 դրամ։

Որքա՞ն արժե կայանը կոմերցիոն օբյեկտի համար:

Կոմերցիոն օբյեկտի համար գինը հաշվարկվում է ջրի օրական սպառման հիման վրա: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարե՛ք հետևյալ հեռախոսահամարին՝ +374 77188058

Որքա՞ն արժե բիոմաքրման կայանը:

Գինը կախված է օգտատերերի քանակից և սանհանգույցների քանակից։ Դիտեք այստեղ՝ https://bluewaters.am/product//

Ի՞նչ է բիոմաքրման կեղտաջրերի կայանը:

Սա սարք է, որը ներկայացնում է այլընտրանք կենտրոնական կոյուղաջրերին: Սարքը մաքրում է կեղտոտված ջուրը 95-98%-ով: Մաքրված ջուրը կարող է օգտագործվել ոռոգման կամ հողը ջրելու համար: Կայանը չունի հոտ և չի պահանջում ասենիզատոր։

Զանգի հայց