Blue Waters-ը վրացական շուկայում գործում է 2019 թվականից՝ որպես ջրի զտման և մաքրման ոլորտում առաջատար ընկերություն։ 2024 թվականից ընկերությունը սկսեց գործել նաև Հայկական շուկայում։ Մեր առաքելությունն է ապահովել մաքուր և էկոլոգիապես անվտանգ ջուր բոլորի համար՝ միաժամանակ հոգալով շրջակա միջավայրի մասին և հեշտացնել մարդկանց առօրյա կյանքը։
Մեր ուղղությունները.
Blue Waters-ն առաջարկում է կոմպլեքս լուծումներ ջրի զտման և մաքրման երեք հիմնական ոլորտում․
Բիոմաքրման կայանը կենտրոնական կոյուղաջրերի ժամանակակից, էկոլոգիական այլընտրանք է, որը մաքրում է ջուրը 95–98%-ով։
Blue Waters-ն առաջարկում է ժամանակակից, արդյունավետ լուծումներ արդյունաբերական կեղտաջրերի մաքրման համար: Մեր համակարգերն ապահովում են ջրի ամբողջական մաքրում երեք փուլով՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական և կենսաբանական մաքրում:
Խմելու ջրի ֆիլտրման համակարգերը կարող եք օգտագործել ինչպես անհատական, այնպես էլ արդյունաբերական նպատակներով: Համակարգն ամբողջությամբ մաքրում է ջուրը մնացորդներից և բակտերիայից, ինչը կարևոր է մարդու առողջության համար։
Էկոլոգիա. Աշխատում ենք միջավայրի պահպանության և կայուն զարգացման սկզբունքներով:
Նորարարություն. Ներդրում ենք կատարում ջրի մաքրման ոլորտում՝ նորագույն տեխնոլոգիաներով:
Որակ. Ապահովում ենք ապրանքների և ծառայությունների ամենաբարձր չափանիշները:
Հեշտություն․ Ստեղծում ենք կայաններ, որոնք հեշտ են տեղադրվում և օգտագործելու համար հարմար են:
Մեր նորարարական մոտեցումներով և բարձրորակ ծառայություններով մենք արդեն ձեռք ենք բերել 1,500-ից ավելի բավարարված հաճախորդի վստահությունը և հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 380 նախագիծ։